Ռուսաստանը ներկայումս շահագրգռված չէ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններով․ Բլինքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ներկայումս շահագրգռված չէ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններով։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը այժմ կարո՞ղ է հատուկ բանագնաց նշանակել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար, պետքարտուղարության ղեկավարն ասել է. «Ցավոք, ես ոչ մի փաստ չեմ տեսնում, որ Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ բանակցություններում։ Նախագահ Պուտինը շարունակում է հավատալ, որ նա կարող է ավելի երկար կդիմանա, քան Ուկրաինան և նրա բոլոր կողմնակիցները: Կենսականորեն կարևոր է, որ մենք նրան հակառակը համոզենք»։

Բլինքենի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների միասնությունը և Ուկրաինայի անվտանգության ապահովման պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում, կօգնեն Կիևին մեծացնել պաշտպանական ներուժը, որպեսզի Մոսկվան չկարողանա կրկին հարձակվել:

«Սա շատ լուրջ ազդանշան է Պուտինին, որ մենք ոչ մի տեղ չենք գնա, Ուկրաինան ոչ մի տեղ չի գնա, և նա միջոցներ կունենա ինքնապաշտպանության համար։ Եթե նախագահ Պուտինի վերաբերմունքը դրա նկատմամբ փոխվի, գուցե բանակցությունների հնարավորություն լինի։ Հիմա մենք դա չենք տեսնում»,- ասել է Բլինքենը։




Լրահոս