
Հուլիսի 19-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Մասիս, Կապան քաղաքներում, Կոշ, Լեռնաձոր, Քասախ, Պտղնի և Քանաքեռավան գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 4 սահնօձ, 4 շահմար, 4 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: