
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյամ իր էջում հրապարակել է լուսանկարների շարք Ալավերդիից և գրառել.
«Ալավերդիի բնությունը մեզ տանում էր մտքերով Արցախ.. Ամեն ամառ ընտանիքներով ու ընկերներով մեկնում ենք Արցախ, այնտեղ ենք անցկացրել մեր ամենաանմոռանալի օրերից…»,-գրել է նա։
Սիրուշոն նշել էր, որ առաջին անգամ է Հաղպատում և ամեն անգամ հիանում է հայկական եկեղեցիներով։
«Հաղպատը, կրոնական տեսանկյունից, ճարտարապետական գլուխգործոց է»,-նշել է երգչուհին։
Ինեսա Սուքիասյան