«Ժողովուրդ»-ը գրում է`
Թեև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում: Գնացել է որսի: Թերևս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին: Երեկ ողջ օրվա ընթացքում «ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի՝ որսի գնալու մասին տեղեկությունը ճշտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս համառորեն չարձագանքեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, և ո՛չ էլ հաղորդագրություններին: