«Էսքան մարդ մի պահ հիշեց, որ Արցախ կա». Նազենի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Արցախի դրոշը բեմ բարձրացրած երիտասարդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար և շնորհակալություն հայտնել երեկվա Վանաձորի համերգի ժամանակ՝ Արցախի դրոշը բեմ բարձրացրած հայ երիտասարդին։

«Երեկ Վանաձորում Արցախի դրոշը բարձրացրած երիտասարդին ուզում եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Իսկ Հայկականությունից ու ներ սիմվոլներից էդքան հուշտ եղող «ոմանք» թող հիշեն, որ ժամանակավոր է ամեն բան, մանավանդ՝ նրանք»,-գրել է նա։

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 22-ին, Վանաձորում տեղի ունեցավ «ֆետիվառ»-ի առաջին համերգային հրավառությունը։
Բեմում ելույթ ունեցան հայ հայտնիներ, ինչպիսիք են՝ Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանը, Ռոլանդ Գասպարյանը և ուրիշներ։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս