Ինչ իրավիճակ է Արցախում այս պահին. մանրամասնում է Մետաքսե Հակոբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անընդունելի է, երբ երկրի նախագահը, դուրս գալով իր աշխատասենյակից, հաստատվում է այնպիսի մի վայրում, որտեղ կարող են լինել քաղհասարակության և ընդդիմության անդամներ, բայց ոչ իշխանությունը կամ երկրի նախագահը, և դա վառ ցուցադրում էր երկրի սուբյեկտայնություն, առանց այդ էլ Նիկոլ Փաշինյանն Արցախի նշաձողը իջեցրեց և փորձեց մեզ ոչնչացել և հիմա այդ նույն խաղը շարունակվում է, ինչը մեծ վտանգ է երկրի համար ներկայացնում: Արցախում դա բարկության առիթ է դարձել և որևէ դրական արդունք սպասել այսքանից հետո հնարավոր չէ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրուցում ասաց ԱՀ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախում  նախաձեռնված համաժողովրդական շարժմանը:

Մեր զրուցակցի խոսքով` Արցախում իրավիճակն այնքան ծանր է, որ դժվար է անգամ նկարագրել:
«Մարդիկ հաց չունեն, սնունդ չունեն, երեխաները հյուծված են, տրանսպորտ չկա, մեքենա չկա, մարդիկ չեն կարողանում մի տեղից մեկ այլ տեղ շարժվել: Ամենածանր վիճակն առողջապահական ոլորտն է, դեղորայք չկա, հղի կանայք ոչ միայն թերի են սնվում, այլ նաև չեն կարողանում հիվանդանոց հասնել, որպեսզի հետազոտություններ անցնեն, կամ ստիպված պետք է կիլոմետրեր կտրեն հասնելու համար»,-նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ  Արցախում համաժողովրդական շարժում է ստեղծվել և Արցախի ժողովուրդը պահանջում է դադարեցնել Արցախի շրջափակումը, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերից պահանջում է լիաարժեքորեն կատարել իր գործառույթները, աշխարհի ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից արցախցիների նկատմամբ իրականացվող հանցավոր գործողություններին և պահանջում պատասխանատվություն ստանձնել Արցախի ժողովրդի կյանքը, անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու հարցում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս