Ինչ իրադարձություններ են տեղի ունեցել հուլիսի 24-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպքեր՝

444 – Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը։

1916 – Դերասանուհի Մերի Փիքֆորդը պայմանագիր ստորագրեց «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարով։

1934 – Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև։

1935 – Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։

1947 – Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ 9 տարօրինակ օբյեկտ, նա դրանք նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ «թռչող ափսե» անվանումը (ՉԹՕ)։

2006 – Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն։

2016 – Հռոմի Պապը ուխտագնացության գնաց Հայաստան։

Ծնունդներ՝

1879 – Ագրիպինա Վագանովա,սովետական բալետի արտիստուհի, բալետմայստեր և մանկավարժ

1908 – Արտեմ Ալիխանյան, գիտնական (մահ. 1978)

1935 – Ռոբերտ Դաունի (ավագ),ամերիկացի ռեժիսոր և դերասան, նաև սցենարիստ,պրոդյուսեր, օպերատոր

1940 – Վիտորիո Ստորարո, իտալաամերիկացի կինոօպերատոր, Օսկարի եռակի դափնեկիր

1963 – Յուրի Կասպարյան, հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար

1968 – Բորիս Գելֆանդ, իսրայելցի, նախկինում՝ խորհրդային և բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր (1989)

1985 – Դիեգու Ալվեշ,բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ

1987 – Լիոնել Մեսի, արգենտինացի ֆուտբոլիստ

Մահեր՝

1978 – Մստիսլավ Կելդիշ,խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, 1960-1961 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ, 1961-1975 թվականին՝ նախագահ

2001 – Սպարտակ Սաֆյան, հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ




Լրահոս