Հուլիսի 23-ին` ժամը 18։09-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տորունիք-Դաստակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տորունիք-Դաստակերտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Belarus 80» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Լ․ Ն․, ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 200 մ)․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները Լ․ Ն․-ի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: