Վաղը՝ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ արցախցիները վաղը կոնկրետ պահանջներ կներկայացնեն ՀՀ իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանին:
Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման:.
Հավաքը միասնական մասնակցությամբ կարտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում արցախցիների անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար»,- գրելէ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Հավելենք, որ նույն օրը Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել՝ պատասխանելու լրագրղների հարցերին: