
ՀՀ-ում մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք, նրանցից 10-ը երեխա է։
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից 5-ը հոսպիտալացված են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 338-ի։ Վարակվածներից 232-ը երեխաներ են, 106-ը՝ մեծահասակ: