Վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանն իր պաշտոնին նշանակվել է 2023 թվականի ապրիլի 4-ին: Մինչ վարչապետի աշխատակազմ տեղափոխվելը, Սարգսյանը Երևանի քաղաքապետն էր: Հայտարարագիր ներկայացրել է վարչապետի աշխատակազմ տեղափոխվելուց մեկ ամիս անց, սակայն հայտարարագիրը ներկայացված է ըստ փոխքաղաքապետ եղած ժամանակահատվածի:
Սարգսյանը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո կայացված ավագանու արտահերթ ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ նախկինում բանկային համակարգում աշխատող Սարգսյանը 2023 թվականի ապրիլի 17-ին հրաժարական ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից. նա ընտրվել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկումից անմիջապես հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին: Այդ ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրում, երբ Սարգսյանը քաղաքապետ էր, հայտարարգրել է 10 մլն 777 հազար դրամ տարեկան եկամուտ: Այժմ, երբ նա վարչապետի խորհրդական է և ներկայացրել է քաղաքապետ եղած ժամանակահատվածի հայտարարագիր, նրա եկամուտներն ավելացել են՝ դառնալով 16 մլն 168 հազար դրամ:
Այսպիսով, վարչապետի խորհրդականը, ըստ հայտարարագրի, 2017 թվականին ձեռք է բերել բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը ձեռք է բերել հիփոթեէով: Ըստ այդմ, Սարգսյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 19 մլն 606 հազար դրամ, որից 11 մլն 942 հազար դրամը հիփոթեքի գումարի մնացորդն է:
Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 մլն 240 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա ավելացված եկամուտներից 2 մլն 681 հազար դրամը Երևանի քաղաքապետի աշխատակազմի համայնքային կառավարչական հիմնարկից է որպես աշխատանքի վարձատրություն:
Քաղաքական գործիչներից շատերը հայտարարագրում ոչ մի ծախս չեն նշում, ՔՊ-ական այն թիմը, որը խոսում էր թափանցիկությունից, այժմ ավելի գաղտնի է պահում իրենց վերաբերող տվյալները, քան նախկինում էր: Նրանք հայտարարագրում են ծախսեր միայն վարկերի մարման վերաբերյալ, ինչպես արել է Սարգսյանը: Նրա՝ վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 4 մլն 121 հազար դրամ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան