
Շատերի համար ամառային հանգիստը տարվա ընթացքում ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ: ArmLur.am-ը շարունակելով իր ամառային հանգստի շարքն այս անգամ զրուցել է դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի (Անդո) հետ:
Անդոն մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ հասցրել է ընտանիքի հետ վայելել ծովափնյա հանգիստ՝ Եգիպտոսում. «Ես առհասարակ նախընտրում եմ պասիվ հանգիստ, հատկապես, երբ իմ առօրյան անցնում է շատ ակտիվ»:
Հարցին, թե որքան է արժեցել Եգիպտոսում հանգիստ անցկացնելը մեր զրուցակիցը նշեց, որ մոտ 3000 դոլար:
«Այս պահին էլ գտնվում ենք Աղավնաձորում, հիանալի հանգիստ ենք անցնկացնում, եւ կարծում եմ ամենալավ վայրերից մեկն է երեխաների հետ հանգիստն անցկացնելու համար: Շատ ենք սիրում նաեւ Դիլիջանում հանգիստն անցկացնել, այնտեղ ունենք սեփական տուն եւ հնարավորություն ժամանակ առ ժամանակ գնալ եւ հանգստանալ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան