
Հուլիսի 25-ից Արցախում հանրային տրանսպորտի աշխատանքը ամբողջությամբ կդադարեցվի։
Պայմանավորված վառելիքի սուղ պաշարների սպառմամբ՝ հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է, հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը Ստեփանակերտում կաթվածահար վիճակում էր, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները: