«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Աբովյան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Հուլիսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Իսակովի, Երևանյան, Շահումյան, Համբարձումյան, Ռոմանի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: