Առնվազն` այլընտրանքային մոտեցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս վիճակից երկիրը անցնցում դուրս բերելու համար կա մեկ ճանապարհ` դա … քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի և համատեղ ջանքերի ճանապարհն է: Նմանօրինակ մտքեր են արտահայտել նաև խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի առաջնորդները… Հետևաբար, կառավարության հրաժարականը իրոք որ այսօր այն տրամաբանական քայլն է, որը մեր հասարակությունը կարող է դնել իշխանությունների առաջ»:

Վարդան Օսկանյան

Ինչպիսի՜ ոգևորություն, այն էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի` ոչ այնքան տրամաբանական ելույթից: Իսկ եթե այդ ելույթը հաջողված լիներ, ապա պատկերացնում եմ, թե ինչպիսի հոգու թռիչքներ կունենար այլընտրանք դարձած նախկին իշխանականը: Իսկ իշխանականները նախկին չեն լինում, նույնիսկ եթե սկսում են ընդդիմություն կամ ալընտրանք խաղալ: Հիմա մեր այլընտրանքայինը մոռացել է երկու կարևոր հանգամանք.

1. Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերով ոգևորվելուց առաջ պետք է հիշել, թե նույն այլընտրանքայինը, երբ իշխանական էր և Քոչարյանի օրոք նախարարի պաշտոն էր զբաղեցնում, ինչպե՞ս էր վերաբերում նույն Տեր-Պետրոսյանին:

2. Երբ Օսկանյանի դեմ փողերի լվացման հարցով գործ հարուցվեց, նա դրանից հետո տևական ժամանակ լռեց: Իսկ հիմա հանկարծ նորից հիշեց, որ պետք է պայքարել: Տեսնես ինչո՞ւ հենց հիմա… երևի հարուցված գործի մասին արդեն մոռացվել է…

Ի դեպ, իշխանության դեմ ելույթ ունեցողն էլ պետք է պարզ հասկանա, որ կառավարությանը նախագահն է թելադրում, թե ինչպես գործել, հետևաբար պահանջել կառավարության հրաժարական առանց նախագահի հրաժարականի՝ առնվազն այլընտրանքային մոտեցում է:

Կարեն Վարդանյան




Լրահոս