
Հուլիսի 24-ին, ժամը 17։38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Մարալիկ քաղաքի Կոմսոմոլ փողոցում ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա․ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմսոմոլ փողոցում ծառի ճյուղը ընկել է տներից մեկի բակում գտնվող գազատար խողովակի վրա և վնասել այն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել ծառի կոտրված ճյուղերը:
Դեպքի վայրում գտնվող գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: