Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բախվել են բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին, ժամը 20:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 2-րդ թունելում, տեղի է ունեցել ՃՏՊ․ թունելը երկկողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են KamAZ մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1979 թ, ՌԴ քաղաքացի) կցորդիչը և Volkswagen մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Վ․, ծնված 1981 թ․). վարորդ Վ. Վ.-ն հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Դ-ն (ծնված 1979 թ․) և Դ․ Դ-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. թունելը երկկողմանի բացվել է։




Լրահոս