Քնելուց հետո երեխային հայտնաբերել են անշնչացած վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերեց մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված հասցե ժամանած ոստիկաններն ու քննիչնրեը պարզել են, որ մահացածը 2-ամյա Իրինա Մ.-ն է: Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի հարազատները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ ժամը 15:00-ի սահմաններում երեխան օրորոցում քնել է, իսկ ժամը 17:00-ի սահմաններում նրան հայտնաբերել են մահացած վիճակում:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս