
Հուլիսի 25-ին` ժամը 04:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանած Ford մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։37-ին, մարվել՝ 04։44-ին։ Ավտոմեքենան այրվել է։