Տոմա Պետրոսյանը՝ հանրահավաքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հաղորդավարուհի Թամարա Պետրոսյանը՝ Տոման, ինստագրամյան իր էջի «սթորի բաժնում» հրապարակել է լուսանկար, որտեղ նշված են այսօրվա հանրահավաքի մանրամասները։

Դերասանուհին ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Սակայն Արցախի շրջափակումից հետո չի կարողանում գնալ Արցախ և տեսնել ծնողներին։

Նա նաև մասնակցել է «Հայաքվե»-ի ստորագրահավաքին։

Նշենք, որ այսօր՝ ժամը 20։00-ին, նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։

Ինեսա Սուքիասյան

 




Լրահոս