
Այսօր՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ իրականացնել Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:
Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը:
Հանրահավաքի ժամանակ պահանջներ կներկայացվեն Հայաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը:
ArmLur.am-ն այս առիթով զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ սպասելիքներ ունեն հանրահավաքից, ի՞նչ պահանջներ են ներկայացվելու Նիկոլ Փաշինյանին եւ միջազգային դերակատարներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան