Վարդենիսում բանկի մասնաճյուղ է փակվում․ քաղաքացիները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրությունը վերջին օրերին ահազանգեր է ստանում Վարդենիսից, որ «Հայբիզնեսբանկի» Վարդենիսի մասնաճյուղը փակվելու է և տեղափոխվելու է Մարտունի, ինչն առաջացրել է տվյալ մասնաճյուղի հաճախորդների զայրույթն ու բողոքը:

Մեզ ահազանգած քաղաքացիները մասնավորապես անհանգստություններ էին հայտնում, որ վարկեր ու գրավադրված ոսկիներ ունեն այդ մասնաճյուղում ու հիմա չգիտեն ճակատագիրն ի՞նչ է լինելու, ինչպե՞ս պետք է վճարումներ կատարեն:

Վարդենիսի մասնաճյուղի փակումը մի շարք անհարմարություններ է պատճառելու տեղացիներին. ստացվում է, բանկի ծառայություններից օգտվելու համար պետք է Վարդենիսից ամեն օր հասնեն Մարտունի: Մեզ նաև պատմեցին, որ բանկի աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել, ստացվում է՝ մասնաճյուղի փակումը նաև գործազրկության խնդիր է առաջացնելու:

ArmLur.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեց «Հայբիզնեսբանկի» կենտրոնական մասնաճյուղ, որտեղից ասացին, որ հեռախոսով չեն կարող մեկնաբանություն տալ, պետք է գրավր հարցում ուղարկենք: Բանկի պարզաբանումը ստանալուն պես՝ կհրապարակենք այն:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս