Նախկինում գրել ենք, որ Տավուշի մարզի Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքներում կովերն անարգել արածում են: Սակայն քննադատությունից հետո շատ բան չի փոխվել, եւ Տավուշի քաղաքները շարունակում են հիշեցնել Հնդկաստանը: Հոկտեմբերի 31-ին մեր լուսանկարչական ապարատը «ֆիքսել է» երեք կով, որոնք Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում` հայ-հունական բարեկամության զբոսայգում, շան աչալուրջ հայացքի ներքո անխռով արածում էին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
Տավուշ