55-ամյա տղամարդուն դանակահարել էր 36-ամյա համերկրացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին, ժամը 01.17-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Խանջյան փողոցի ակումբներից մեկում ծեծկռտուք է:
Ժամը 02.50-ին հիվանդանոցից է ահազանգ ստացվել. շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 36-ամյա օտարերկրացի տղամարդու՝ «այտի և նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ նշված ակումբի մոտ հիվանդանոց տեղափոխվածը բռունցքով հարվածներ է հասցրել 55-ամյա համերկրացուն, որն էլ դանակով հարվածներ է հասցրել նրան:

Հետագա միջոցառումների արդյունքում 55-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նաև 36-ամյա երիտասարդը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:




Լրահոս