Թթենու մեծ ճյուղը կոտրվել և կախվել էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 25-ին, ժամը 08:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Առաջին Վեհափառի փողոցի տներից մեկի բակում հուլիսի 24-ի քամու հետևանքով թթենու մեծ ճյուղը կոտրվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. մոտակայքով անցնում է գազատար խողովակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կոտրված ճյուղը հեռացրել են անվտանգ տարածք։




Լրահոս