
Այսօր՝ հուլիսի 25-ին, «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի ծննդյան օրն է։
Լուսինե Թովմասյանի քույրը՝ Իրինա Թովմասյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար և շնորհավորել քրոջը՝ ծննդյան օրվա առթիվ։
«Յուրաքանչյուր վայրկյանը իմ կյանքի չեմ պատկերացնում առանց քեզ իմ սրտիկ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել թե Աստծուն, թե մեր մամային ու պապային՝ քեզ ինձ պարգևելու համար»,-գրել է նա։
Նշենք, որ հաղորդավարուհին ամուսնու և քրոջ ընտանիքի հետ գտնվում է Իբիցայում, որտեղ և տոնում է իր տարեդարձը։
Ինեսա Սուքիասյան