Աղոթում եմ, որ Արցախը շուտ ազատվի բոլոր տեսակի սրիկաների ձեռքից. Գուժ Մանուկյան 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ամեն օր աղոթում եմ, որպեսզի Արցախը շուտ ազատվի բոլոր տեսակի սրիկաների ձեռքից:  Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանը՝ անդրադառնալով Արցախում առկա ծանր իրավիճակին:

«Ցավոք այսօր համաժողովրդական հանրահավաքին ֆիզիկապես մասնակցել չեմ՝ կարող առողջական խնդիրների պատճառով, բայց հոգով եւ սրտով ես իմ ժողովրդի կողքին եմ: Արցախը Հայաստանի կրտսեր եղբայրն է, ամեն բան պետք է անենք, որպեսզի շուտափույթ կերպով այդ ծանր վիճակից դուրս բերենք: Մեր ժողովրդին պակասում է միայն համախմբումը, երբ միավորվենք ամեն ինչ տեղը կընկնի »,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախը հայտարարել է աղետի գոտի: Իսկ, հուլիսի 25-ին ժամը 20։00-ին, տեղի կունենա համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։

Լիդա Եղիազարյան




Լրահոս