
Ռուսաստանը հանդես է գալիս հանուն նրա, որ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ բոլոր պայմանավորվածությունները հարգվեն և կյանքի կոչվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
«Մենք կողմնակից ենք, որ եռակողմ բոլոր պայմանավորվածություններն, ամբողջությամբ, իրենց փոխկապակցվածությամբ հարգվեն և կյանքի կոչվեն։ Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ ու կայունությամբ։ Մեր ջանքերն ուղղված են իրադրության կայունացմանը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ հումանիտար խնդիրների լուծման, տնտեսա-տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում»,- ասել է նա։
«ՌԴ-ն պատրաստ է ամենկերպ օգնել Բաքվի և Երևանի միջև պայմանագրի համաձայնեցմանը»,- հայտարարել է Լավրովը։