
Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում տեղի է ունենում համաժամանակյա հանրահավաքներ՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։
Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախը հայտարարել է աղետի գոտի ու հորդորել է հանրությանը ոտքի կանգնել, քանի որ Արցախը օրհասական վիճակում է: