ՖՈՏՈ․ Արսեն Սաֆարյանն ու Վարդան Բադալյանն Ազատության հրապարակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում տեղի է ունենում համաժամանակյա հանրահավաքներ՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։

Ազատության հրապարակում արցախցիների և ժողովրդի կողքին են կանգնած նաև ծնունդով արցախցի երգիչներ Արսեն Սաֆարյանը և Վարդան Բադալյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Սաֆարյանն ու Վարդան Բադալյանը նաև մասնակցել են 44-օրյա պատերազմին:

Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախը հայտարարել
է աղետի գոտի ու հորդորել է հանրությանը ոտքի կանգնել, քանի որ Արցախը օրհասական վիճակում է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս