ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք աղբամաններ վերածվել են աղբանոցի, կարծես չեն մաքրվում: Քաղաքացիները բողոքում են տարածվող գարշահոտից ու թափթփվածությունից:

 

 

 

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարելի է դառնալ Ագրարային համալսարանի գրադարանի ընթերցող:

Գարիկ Ասատրյան (23 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գրադարանի ընթերցող կարող են դառնալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները` գրադարան ներկայացնելով անձնագրի պատճենը եւ 3×4 չափի 1 լուսանկար:

 

 

 

ՀԱԱՀ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատակիցները պետք է ներկայացնեն նաեւ համապատասխան տեղեկանք՝ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից։

 

 

 

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե գնել ենք բնակարան եւ, որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բաժանորդ, ցանկանում ենք կատարել անվանափոխություն:

Ջեմմա Մանասյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետք է բնակարանի/առանձնատան սեփականատերը (կարող է նաեւ ներկայանալ համասեփականատերը կամ լիազորված անձը` ներկայացնելով նոտարի կողմից վավերացված լիազորագիր) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակ ներկայացնել դիմում անվանափոխություն կատարելու վերաբերյալ` կցելով անձնագրի պատճեն, բնակարանի սեփականության վկայագիր:

 

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ցանկալի է բնակարանը գնելիս վաճառողից պահանջել հստակեցնել ֆինանսական հարաբերություններն ընկերության հետ, գնել առանց պարտքի` հետագա բարդություններից խուսափելու համար:




Լրահոս