
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ քիչ առաջ ծնողները փակել են Պռոշյան- Բաղրամյան խաչմերուկը․ երթևեկությունը կաթվածահար է եղել։
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ինչպես նաև պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ պարեկի են վրաերթի ենթարկել այն ժամանակ, երբ պարեկը փորձել է կարգավորել երթևեկությունը։ Այս պահին շտապօգնության մեքենան պարեկին տեղափոխում է հիվանդանոց։