Ինչպես արդեն ArmLur.am-ը գրել էր՝ երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը, որն այս օրերին իր հանգիստն է անցկացնում որդու հետ Հունաստանում, շարունակում է հանրության ուշադրության եւ քննադատության կիզակետում մնալ: Այս անգամ, սոցիալական ցանցի օգտատերերը երգչուհուն քննադատել են որդու՝ Արմանի երկար մազերի համար, ինչն Անահիտին զայրացրել է, եւ նա ինստագրամի սթորի բաժնում պատասխանել է վերջիններիս:
«Առաջին և վերջին անգամ եմ գրում, որ հանգիստ թողեք երեխուս մազերը: Արմանն ինչ կուզի, ինչպես կուզի կանի, ու ես իր կողքին եմ լինելու միշտ: Եթե ձեզ ձեր դեռահաս տարիքում թույլ չեն տվել ինքնահաստատվել և ինքնաարտահայտվել՝ դա բացառապես ձեր ծնողների բացթողումն է: Արմանի սանրվածքը բացառապես իր ցանկությունն է: Դիմում եմ բոլորին, ովքեր իրենց պարտքն են համարում Արմանի մազերի մասին կարծիք արտահայտել: Ձեր կարծիքը մեզ հետաքրքիր չի և դուրս հրավիրեք ձեզ մեր էջերից: Զբաղվեք ձեր և ձեր երեխաների սանրվածքով և դաստիրակությամբ»,- գրել է երգչուհին:
Լիդա Եղիազարյան