Շոտլանդիայում աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհու անձնական իրերը: Աճուրդի հանված ապրանքների թվում են թագուհու մի քանի զույգ մետաքսե զուգագուլպաներ, նրա գիշերաշապիկը, ձեռնոցները, ինչպես նաեւ մի քանի մետաքսե վարտիքներ: Այդ ապրանքների ընդհանուր արժեքը, նախնական գնահատականներով, կազմում է 1.5-2 մլն ֆունտ ստերլինգ: Վիկտորյա թագուհու կառավարման ժամանակաշրջանը պատմության մեջ մտել է Վիկտորիանական դարաշրջան անվամբ: Թագուհին մահացել է 1901թ. 82 տարեկանում:
ԱՅՍՕՐ ՎԱՃԱՌՔՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ