Հերթական թատերական բեմականացումն է․Արցախում լիահույս չեն, որ հումանիտար բեռները տեղ կհասնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Արցախի իշխանական աղբյուրներից տեղեկացավ, որ Երեւանից Արցախ շարժվող տասնյակից ավելի հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները հնարավոր է այդպես էլ չհասնեն արցախցիներին, քանի որ Ադրբեջանը ցանկացած միջոց կձեռնարկի, որպեսզի բեռները տեղ չհասնեն:

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի իշխանությունները հերթական թատերական բեմականացումն են ցուցադրում, հատկապես երեկվա համաժողովրդական հանրահավաքից եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո:

Հավելենք, որ Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ դիմել են ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար օգնությունը Արցախ առաքելու նպատակով: Ըստ նրա՝ հումանիտար օգնության բեռնատարները 19-ն են։ Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք։ Դեղորայք չկա։
Հիշեցնենք, որ Հայաստանը Արցախ է ուղարկում 400 տոննա հումանիտար օգնություն, բեռը կհասցվի մինչև Կոռնիձոր, այնուհետև խաղաղապահների միջոցով կփոխանցվի արցախցիներին:
Լիդա Եղիազարյան




Լրահոս