
Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես երեկ երեկոյան Պուշկին փողոցի մայթին կայանել էր «Յագուար» մակնիշի ավտոմեքենան:
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով դրա համար նախատեսված է տուգանք: Մասնավորապես, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկել նախատեսում են տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:
Տեսնես զգոն ավտոտեսուչները նկատե՞լ են օրենքի խախտումն ու տուգանել վարորդին…մնում է միայն ենթադրել:
Լիլիթ Լալայան