ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հեղափոխությունից հետո ԱՄՆ-ից Հայաստան է բերել Նիկոլ Փաշինյանը: Նախկինում ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Սինանյանը պաշտոնի նշանակվել է 2019 թվականի հունիսի 14-ին:
Զարեհ Ջոն Սինանյանը 2021 թվականին ձեռք է բերել բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Նրա պարտքային և այլ արժեթղթերը կազմել են 168 հազար 202 դոլար, որը «Նեյշնլ Լայֆ Գրուպ» ընկերությունից է:
Տվյալ տարվա սկզբում առկա՝չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող մեկ գույք է հայտարարագրել Սինանյանը, այն 15 հազար դոլար առժողությամբ Royal ժամացույց է, որը ձեռք է բերել 2013 թվականին:
Զարեհ Սինանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 78 հազար 205 դոլար և 4 մլն 032 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 29 հազար դոլար, հաշվետու տարվա եկամուտները՝ 14 մլն 210 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է վարչապետի աշխատակազմից: Սինանյանը Հայաստանի ամենահարուստ քաղաքական գործիչներից մեկն է, սակայն նրա տարեկան եկամուտն անցած տարիների համեմատ նվազել է: Նախկինում, ըստ 2021 թվականի եկամուտների, գույքի և ծախսերի մասին հայտարարագրի, բացի վարչապետի աշխատակազմից եկամուտ ստացել է նաև FTB բեռնափոխադրող կազմակերպությունից 21 հազար 972 դոլար և Internal Revenue Service IRS-ից, որը Ամերիկային Դաշնային կառավարության կառավարական գործակալություն է, այս կազմակերպությունից ստացել է 41 հազար 777 դոլար:
Հանգստի համար կատարած ճանապարհածախսը և կեցության ծախսը կազմել է 9 հազար 500 դոլար: Ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 12 մլն 500 հազար դրամ:
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Հայաստան եկած Սինանյանը, երբ աշխատանքային այցով Ամերիակայի Միացիալ Նահանգներ էր մեկնել, Լոս Անջելեսի հայ համայնքը նրան դիմավորել է«դավաճան», «թուրք» վանկարկումներով։
Սինանյանի կինը՝ Լորի Սինանյանը, հայտարարագրել է 2019 թվականի արտադրության HONDA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել ամուսնու պաշտոն ստանձնելուց հետո: Պարտքային և այլ արժեթղթերը կազմել են 344 հազար 859 դոլար հենց այն նույն կազմակերպությունից, որից նաև ամուսինն է ստացել: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 հազար եվրո, 28 մլն 688 հազար դրամ և 409 հազար 310 դոլար: Կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 հազար դոլար, իսկ հաշվետու տարվա եկամուտները գերազանցել են ամուսնու եկամուտներին ՝ 50 մլն 763 հազար դրամ, որը մի շարք ամերիկյան կազմակերպություններից է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան