Տատրայի լեռների մասին քչերը գիտեն․որտեղ կարող են այցելել զբոսաշրջիկները Լեհաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանը հարուստ պատմություն ունեցող երկրներից է, այն միշտ աչքի է ընկել իր հնագույն հուշարձաններով, գեղատեսիլ բնապատկերներով։

Armlur.am-ը առանձնացրել է թոփ վայրերը Լեհաստանում, ուր պետք է այցելեն զբոսաշրջիկները։

Վարշավայի հին քաղաք

Երկրով մեկ ճանապարհորդելն արժե սկսել մայրաքաղաքի պատմական թաղամասի հետ ծանոթությունից: Այնտեղ կան մեծ թվով խանութներ, սրճարաններ և ռեստորաններ։ Լեհաստանի այս տեսարժան վայրի դրական հատկանիշը տարածքի հարստությունն է՝ միջնադարյան ճարտարապետության հուշարձաններով։

Մարիենբուրգ ամրոց

Այժմ շենքի ներսում գործում է թանգարան, կան հետաքրքիր զենքերի հավաքածուներ, զարդեր, զրահներ։

Տատրայի լեռները

Լեհաստանում այս տեսարժան վայրի վարկանիշը բարձր է գնահատվել, քանի որ այստեղ դեռ կա լեռնադահուկային հանգստավայր: Մայրաքաղաքից այստեղ կարող եք հասնել գնացքով։

Վավելի ամրոց

Սա Կրակովի լավագույն տեսարժան վայրերից մեկն է: Ուշադրությունն անմիջապես գրավում է վիշապի տեսքով տարօրինակ քանդակը։ Նրա ֆոնին զբոսաշրջիկները սիրում են լուսանկարվել, մի ամբողջ լեգենդ է ասոցացվում դրա հետ։

Մասուրյան լճի թաղամաս

Լեհաստանի այս տեսարժան վայրն ամենագեղեցիկներից է, զբոսաշրջիկները հիացած են տեղի բնության գեղեցկությամբ: Ընդհանուր տարածքը կազմում է մոտ 1700 կմ²։

Ինեսա Սուքիասյան

 




Լրահոս