
Հուլիսի 26-ին՝ ժամը 11։52-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր գյուղի «Լուսաձորի գլուխ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ առկա է կողաշրջվելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ք․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: