
Ադրբեջանի բանակում մեկ օրում երկրորդ ինքնասպանությունն է կատարվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկանում ենք, որ N զորամասի զինծառայող Թելման Մահմուդ օղլի Էլյուբովն ինքնասպանոթյուն է գործել հրազենով։ Զինվորական դատախազության աշխատակիցներն իրականացրել են դեպքի վայրի եւ մարմնի զննում։ Հարուցվել է քրեական գործ՝ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին զինվոր Իլքին Ալեքպերովի ինքնասպանության մասին։