Հայաստանի բասկետբոլի տղաների Մ16 հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը 87-59 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին: Այսպիսով, Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ և կրել 1 պարտություն:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Բոյաջյանն էր՝ վաստակած 19 միավորով: