Հուլիսի 26-ին, ժամը 17։59-ին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։
Դեպքի վայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ,
Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։