Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ դիտորդների հետ, հետևում է դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։
Հայաստանում ԵՄ առաքելության թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
«Սա արվում է ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և ստուգված տեղեկատվություն ստանալու համար»,- ասված է թվիթերյան գրառման մեջ։