ՕԲԱՄԱՆ ՄԵՐԺԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարաք Օբաման, չնայած Մոսկվայից ստացված հրավերին, չի պատրաստվում այս տարի մեկնել Ռուսաստան: «Այս պահին մենք կարծում ենք, որ նախագահը չի կարող այս տարի մեկնել Ռուսաստան`  հաշվի առնելով երկրում եւ արտասահմանում նրա նախատեսվող այցերի խիստ լարված գրաֆիկը,-նշել է նրա խորհրդական Ռոդսը,-եւ մենք համոզված ենք, որ նա հնարավորություն կունենա երկկողմանի հանդիպում անցկացնել նախագահ Մեդվեդեւի հետ ասիախաղաղօվկիանոսյան շրջագայության դադարներից մեկի ժամանակ»: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել Օբամայի` ՌԴ հնարավոր այցի մասին:




Լրահոս