
Հուլիսի 26-ին, ժամը 18։47-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի ավտոտնակում կա կախված դի։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իջեցրել են Ա․ Ա․-ի (ծնված 1977 թ․) դին: