ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԲԼՈԿԱԴԱՅԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը ծավալվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության եւ Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կազմակերպվեցին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ, որոնց ընթացքում նամակներ հանձնվեցին ՄԱԿ-ի գրասենյակի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ դասպանատների ներկայացուցիչներին:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Ի աջակցութուն Արցախի» ակցիայի մասնակցիները կփոխեն իրենց ծրագիրը։ Մեր տեղեկություններով՝ նրանք որոշում են կայացրել այսօր երեկոյան անժամկետ նստացույց սկսել Մյասնիկյանի արձանի մոտ, եւ վրաններ են տեղադրել։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արցախի  Ազգային Ժողովի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ.

-Պարո՛ն Գալստյան, Արցախում  ինչպե՞ս է ընթանում Համաժողովրդական շարժումը, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք շարժումից:

-Ես այդ շարժումը ավելի շատ կորակեի իշխանական շարժում, ոչ թե համաժողովրդական: Դա Արցախի իշխանությունների կազմակերպածն է, որը միտված է պայքարի իմիտացիա ստեղծելուն: Իսկ իրականում մենք տեսնում են, որ իրական մեղավորների անունները չեն նշվում, թե ում կատարած քայլերի պատճառով ենք այս իրավիճակում գտնվում: Իմ խորին համոզմամբ՝ մինչեւ չհնչեցվեն մեղավորների անունները, ապա մեր որեւէ շարժումը արդյունք չի ունենա:

 -Իսկ ովքե՞ր են իրական մեղավորները, Դուք ո՞ւմ նկատի ունեք:

-Բլոկադայի մեջ հայտնվելու իրական մեղավորներն են Նիկոլ Փաշինյանը իր «բունտայով», իսկ այսօրվա պարենային պակասորդի, սովի մատնվելու մեղավորներն են Արայիկ Հարությունյանը իր իշխանությունների հետ միասին:

-Այսինքն՝ Դուք նկատի ունեք, որ այս շարժումը  որեւէ արդյունք չի՞ ունենա:

-Քանի որ տեսնում ենք, որ այս շարժմանը իրական խնդիրներից ու պատճառներից չեն խոսում, այլ ընդամենը ասում են, որ մենք պատրաստակամ ենք, պարզ է, որ Արցախում բոլորն էլ պատրաստակամ են: Մենք տեսնում ենք, որ իրական պատճառները անտեսվում են, որի պատճառով մենք հայտնվեցինք այս վիճակում:  Հայաստանի իշխանությունները փորձեցին հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին՝ ասելով, որ Արցախը  ադրբեջանական տարածք է, եւ դրանից հետո Ադրբեջանը թույլ տվեց իրեն նման քայլեր իր տարածքում՝ Հայաստանի կողմից ճանաչված:

Եվ Արցախի կողմից համապատասխան ընդդիմություն չեղավ այդ արտահայտությանը, այլ ընդամենը կոչեր, դատապարտողական արտահայտություններ, թե մենք հավատարիմ ենք մեր ինքնորոշմանը: Բայց չեղավ, որ Նիկոլ Փաշինյանին կոնկրետ ասեն, որ նա, խախտելով Հայաստանի Հանրապետության  գերագույն խորհրդի որոշումը, այն է՝ ՀՀ-ն չպետք է որեւէ ներքին կամ արտաքին փաստաթուղթ ստորագրի, որով կճանաչվի Արցախը Ադրբեջանի մաս, նրան չասացին, որ դու իրավունք չունես նման արտահայտություն անելու, եւ որ դա հակասահմանադրական է: Իմ կարծիքով՝ մինչեւ կոնկրետ մեղավորները չնշվեն, ոչ մի արդյունք չի ունենա, միազգային հանրությունն էլ հակադարձ փաստարկներ կբերի մեր դեմ, որ ընդհուպ Հայստանի Հնարապետությունն է ասում, որ Արցախը Ադրբեջան է, եւ եթե Հայաստանը հայկական շահը չի պաշտպանում, ապա մենք ի՞նչ շահ պետք է ունենանք այդ երկրի ղեկավարներից:

-Պարո՛ն Գալստյան, Հայաստանում եւս, ի աջակցություն արցախի, ակցիաներ են սկսվել, վաղվանից (այսօրվանից-խմբ.) նաեւ նստացույց է լինելու, վրաններ են ամրացնելու. այս մասով ի՞նչ կարծիք ունեք, սրանք որեւէ կերպ աջակցո՞ւմ են Արցախին:

-Նույն իրավիճակը Հայաստանում է: Ոչ ճիշտ քաղաքականություն վարելու արդյունքում մենք հայտնվել ենք այս իրավիճակում, եւ իշխանության կողմից կազմակերպված հանրահավաքները կամ ակցիաները փորձում են մեզ համոզել, որ սա քաղաքական չէ, այլ ժողովրդական: Բայց այս իրավիճակը ինչ-որ անձի սխալ քաղաքականության արդյունքն է, ինչպե՞ս կարող են այս ակցիաները քաղաքական չլինել:

Զրուցեց ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

 

 

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՉԵՆ ՏՈՒԳԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադառնում է պատգամավորների ներկայացրած հայտարարագրերին՝ պարզելու համար, թե ովքեր էին նրանք եւ ովքեր են դարձել կառավարական համակարգ մուտք գործելուց հետո: Որոնման արդյունքում նկատեցինք, որ որոշ հայտարարատու անձինք սահմանված ժամկետում չեն ներկայացրել հայտարարագիր, ուշացրել են:

 

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ վարույթ է հարուցվում, ու որքան են տուգանվում հայտարարատու անձինք այժմ:

«Հայտարարատու անձի ուշ ներկայացնելու համար չի պատասխանատվությունը, չներկայացնելու համար է: Ընդ որում՝ չներկայացնելն էլ անպայման կանոն ուն։ Եթե հանձնաժողովը հայտնաբերեց, որ սուբյեկտը չի ներկայացրել հայտարարագիր, ծանուցեց եւ տվեց  30 օր, եթե այդ ընթացքում կրկին չներկայացվեց, նոր կտուգանվի: Բայց եթե, օրինակ, հանձնաժողովը ոչ մի տարբերակով այդ անձին չկարողացավ ծանուցել, անձը պատասխանատվության չի ենթարկվում: Օրինակ՝ եթե զգուշացվում է, եւ անձը մուտք  է արել տվյալները, սակայն ինչ-որ խնդիրների պատճառով 30 օրում չհանձնեց, այս դեպքում էլ պատասխանատվություն չի առաջանում: Միայն այս դեպքի հետո սկսվում է վարչական վարույթ, որը տեւում է գրեթե  1-2  ամիս. եթե այդ ընթացքում էլ չի ներկայացնում, միեւնույնն է, մենք չենք տուգանում իրեն: Եթե ծայրահեղ է դեպքը, նոր միայն տույժ է սահմանվում:  2017 թվականին առաջին անգամ  վարչական եւ քրեական պատասխանատվությունները ուժի մեջ է մտել, եւ եթե չեմ սխալվում, համակարգի այդ անպարտելիությունը  սկսվել է կոտրվել  2018 թվականի ապրիլից հետո: Նախկինում, հոդված որպես էդպիսին չի եղել, իսկ ուժի մեջ մտնել է 2018 թվականից հետո»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք նաեւ, որ 2022 թվականին Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը հայտարարել էր, որ հայտարարագիր չներկայացրած անձինք նախ հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ տեղեկացվում են պարտականության մասին, դրանից հետո միայն Հանձնաժողովը գրավոր թղթային ծանուցում է ուղարկում, ըստ որի՝ 30-օրյա ժամկետում նրանք պարտավոր են ներկայացնել հայտարարագրերը: Սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում հարուցվում է վարույթ, կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, նշանակվում՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:

Այսինքն՝ ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են պատասխանատվությունից խուսափելու կամ այն շրջանցելու համար: Ներկայիս օրենքները գործում են միայն հասարակ քաղաքացիների կամ ընդդիմադիր պաշտոնյաների համար: Նոր ընդունված օրենքներն ունեն հազար կետ բացառություններ՝ հատուկ իշխանական պատգամավորների համար:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾՈՒՂՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանը սեպտեմբերին ունի մի քանի գործուղումներ: Վերջինս սեպտեմբերի 17-20-ը Փարիզում մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի եւ Երեխաների հարցերով ենթահանձնաժողովի համատեղ նիստին, ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին:

Այդ նիստերից հետո՝ սեպտեմբերի 21-23-ին, նա նորից կգործուղվի Ստրասբուրգ՝ Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի կառավարման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար: Գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Ազգային ժողովին հատկացված միջոցների հաշվին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-5-ը Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանը կգործուղվի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի Կանաչ հանրային կառավարման աշխատանքային խմբի նիստին, ինչպես նաեւ Հանուն ժողովրդավարության համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ հուլիսի 3-ին  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը  եռօրյա այցով մեկնել է Վարշավա՝ Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը, ում, սակայն, թույլ էին տվել օդանավ բարձրանալ, որովհետեւ ՍԷԿՏ-ը փակ է. երկրից դուրս գալու իրավունք չունի: Օդանավակայանում են իմացել այդ մասին, մինչդեռ ԱԺ-ն հոգացել էր նրա տոմսերի, հյուրանոցի եւ մյուս այլ ծախսերը: Գործուղումից մի քանի օր առաջ պատգամավորը հավաստիացրել էր աշխատակազմին, որ դատարանը թույլատրել է իր ելքը, որ այդ մասին իր փաստաբանն է իրեն փոխանցել։

Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆ




Լրահոս