
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը:
«Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը. Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական կարևորություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»,- գրել է նա։