Լուսանկարը՝ համացանցից
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանը շարունակում է մնալ աղբի ու գարշահոտության մեջ: Օրեր շարունակ չեն դատարկվում աղբամանները, աղբը թափված է ամենուր, իսկ վարչական շրջանի ղեկավարը չի էլ մտածում լուծել աղբահանության խնդիրները: Ամբողջ վարչական շրջանով մեկ աղբակույտեր են, աղբամաններից աղբը դուրս է թափվում, այն էլ՝ տուրիստական այս թեժ շրջանում։
ԵՐԿՐԱՇԱՐԺ
ՀԱՐՑ. Ի՞նչ է պետք անել երկրաշարժի ցնցումների ժամանակ, ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը:
Քնարիկ Զոհրաբյան (17 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե գտնվում եք բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից եւ պատուհաններից հեռու:
ՀՀ ԱԻՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ցնցումների ժամանակ գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող ենք ստանալ ամուսնության վկայական:
Սոնա Հովեյան (23 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին եւ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`
- ամուսնացողների անձնագրերը եւ նրանց պատճենները,
- ծննդյան վկայականները եւ նրանց պատճենները,
- զինգրքույկը եւ պատճենը,
- պետտուրիքի վճարված անդորրագիրը:
Այնուհետեւ ամուսնացողների կողմից լրացվում է ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրված համապատասխան դիմումի ձեւը: Աշխատակցի կողմից (1 ամսվա ընթացքում) ստուգվում է դիմումի մեջ լրացված տվյալները եւ նշանակվում ներկայանալու օրը (զագսավորման օրը): Քաղաքացիները պարտավոր են ներկայանալ նշանակված օրը:
ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զագսավորման արարողությունից հետո ստանում են ամուսնության վկայական: Եթե քաղաքացիները ցանկանում են հանդիսավոր ամուսնություն, ապա նախօրոք պետք է տեղեկացնեն ՔԿԱԳ բաժնի պետին: