Զինվորն ի՞նքն է կրակել իր վրա, թե՞ կրակել են. իրավապահները դեպքի վայրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:

Armlur.am-ը տեղեկացավ, որ այս պահին դեպքի վայրում է ինչպես ՀՀ քննչական կոմիտեի քննիչները, այնպես էլ Ռազմական ոստիկանության ղեկավար կազմը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս պահին հստակ է մեկ բան, որ զինվորը մահացու վիրավորում չի ստացել հակառակորդի կողմից։

Եվ այս պահին դեպքի վայրում աշխատող իրավապահները փորձում են հասկանալ՝ կա՛մ միգուցե զինվորն ինքն է կրակել իր վրա, կա՛մ նրա վրա կրակել են։

Քնար Մանուկյան




Լրահոս