ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հ2» հեռուստաընկերության եթերում շուտով կհայտնվի նոր նախագիծ` «Երկու ճամփորդ»: Հաղորդման վերնագիրը  համապատասխանում է ֆորմատին: Երգիչ Վարդան Սարգսյանն ու երգչուհի Իվետա Եդիգարյանը հենց այդ երկու ճամփորդներն են, որոնք հեռուստադիտողին ներկայացնում են նոր երկրներ: Իվետա Եդիգարյանի խոսքերով նկարահանումների ընթացքում նրանք էլ շատ նոր բաներ են բացահայտել իրենց համար. «Հնարավորինս գունեղ կներկայացնենք երկրի պատմությունը, խոհանոցը, ավանդույթները: Որպես գաղտնիք ասեմ` Բեյրութում արդեն կատարել ենք նկարահանումներ»: Հարցին, թե ծախսատար այս նախագիծն իրագործելու համար ովքեր են հովանավորել, Իվետան տեղեկացրեց` «Լունապարկ»-ն ու «Արմավիա»-ն:  




Լրահոս